‘Ոստիկանությունը հաստատում է, որ «Զվարթնոցում» միջադեպ է տեղի ունեցել ‘

1222

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչութան աշխատակից Արմեն Մալխասյանը iLur.am-ի հետ զրույցում հաստատեց այն տեղեկությունը, որ «Զվարթնոց» օդանավակայանում միջադեպ է տեղի ունեցել: Մալխասյանի փոխանցմամբ՝ հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն:  

Նշենք, որ մի քանի լրատվական կայքեր տեղեկություն են տարածել, որ ամերիկահայ Հակոբ Կարապետյանը ԱՄՆ-ից Երևան ժամանող ինքնաթիռում վատ է զգացել, և «Զվարթնոցում» վայրէջքից անմիջապես հետո օդանավակայանի բժիշկն ու բուժքույրը եկել են բուժօգնություն ցուցաբերելու, սակայն օդանավակայանի աշխատակիցները պնդել են, որ Կարապետյանը պետք է սկզբում երկիր մտնելու արտոնագիր ստանա: Այդ ընթացքում Կարապետյանը մահացել է: 

«Զվաթնոց» օդանավակայանի մամուլի խոսնակ Գևորգ Աբրահամյանը, iLur.am-ի հարցին ի պատասխան՝  խնդրեց դիմել ոստիկանություն: Մեր դիտարկմանը, թե դեպքը տեղի է ունեցել օդանավակայանի աշխատակիցների պատճառով, քանի որ նրանք առանց մուտքի վիզա տրամադրելու չեն թույլ տվել հոսպիտալացնել Կարապետյանին, Գևորգ Աբրահամյանը պատասխանեց. 

«Ի՞նչ մեղավորություն, «Զվարթնոցի» ո՞ր աշխատակիցը: Հնարավոր բան չի, որովհետև «Զվարթնոցի» աշխատակիցը չի ստուգում կամ տրամադրում մուտքի արտոնագիր»:

Նախորդ հոդվածը‘Ասադի հայտարարած համընդհանուր համաներումը չի տարածվի ընդդիմադիրների վրա ‘
Հաջորդ հոդվածը‘ԱԺ-ում քննարկվում է նվազագույն աշխատավարձը 32500-ից 35000 դրամ դարձնելու հարցը ‘