‘Ոստիկանությունը հոկտեմբերի 5-ից ավելի ուշադիր է լինելու «տեխօսմոտրի» նկատմամբ’

1015

Ճանապարհային ոստիկանությունը հիշեցնում է, որ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն՝ տեխնիկական զննության կտրոնը տրանսպորտային միջոցի դիմապակուն փակցնելը պարտադիր է, իսկ դրա բացակայությունն առաջացնում է վարչական պատասխանատվություն:

Հաշվի առնելով, որ նախորդ տարիներին տրանսպորտային միջոցների գերակշիռ մասը տարեկան տեխնիկական զննություն են անցել հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին, այսինքն, մոտենում է հերթական տեխնիկական զննության ժամանակը, վարորդներին կրկին հորդորում ենք տրանսպորտային միջոցը վարել միայն տեխնիկական զննության կտրոնը սահմանված տեղում փակցված վիճակում:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 5-ից ուժեղացվելու է հսկողությունը տրանսպորտային միջոցն առանց տեխնիկական զննության կտրոնը սահմանված տեղում փակցված վիճակում վարելու իրավախախտումների նկատմամբ, և իրականացվելու են համապատասխան միջոցառումներ: Այս մասին հաղորդում է Ոստիկանության կայքը:

Մեր կողմից հիշեցնենք, որ, մեծամասամբ, առանց  տեխնիկական զննության կտրոնը տրանսպորտային միջոցի դիմապակուն փակցնելու երթևեկում են պետական պաշտոնյաները, ՀՀԿ-ական պատգամավորները և նրանց հետ փոխկապակցված անձինք: Եվ, ինչպես կանոն, ՃՈ-ն համառորեն չի նկատում այդ մեքենաները: Այնպես որ Ոստիկանությունը կարող է հոկտեմբերի 5-ից չուժեղացնի հսկողությունը և շարունակի աշխատել բնականոն ռիթմով, քանի որ սովորական քաղաքացիները պարտաճանաչորեն մուծում են «Տեխօսմոտր» կոչված անիմաստ հարկը:

Նախորդ հոդվածը‘Սպանություն Խոսրովի արգելոցում’
Հաջորդ հոդվածը‘Միջազգային դատարանը հաստատել է Լիբերիայի նախկին նախագահի դատավճիռը’