‘Ոստիկանությունը հրապարակել է ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների թարմացված թիվը’

1007

Նախագահի ընտրությունների քվեարկության օրվանից 20 օր առաջ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվն է` 2.507.004: ՀԱյտնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը:

 Նրանցից այլ համայնքի հաշվառում ունեցող, ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես հանված և ըստ քվեարկելու օրը գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակ ընդգրկված քաղաքացիների թիվը 135 է,  Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող, քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի մոտակա ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակ ընդգրկվածներինը՝ 2:

 Ի կատարումն Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 6-րդ հոդվածի 8-րդ մասի` Հանրապետության Նախագահի ընտրությունների ժամանակ` քվեարկության օրվանից առաջ 30-րդ, 20-րդ, 10-րդ և քվեարկության նախորդ օրը, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը պարտավոր է հրապարակել Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև յուրաքանչյուր լրացուցիչ ցուցակում ընդգրկված ընտրողների թիվը: 

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյան. Ստեփանակերտիի օդանավակայանը կբացվի ոչ հեռու ապագայում’
Հաջորդ հոդվածը‘Սենատի հանձնաժողովը հաստատեց Քերրիի թեկնածությունը պետքարտուղարի պաշտոնում’