‘Ոստիկանությունը յուրովի է արձագանքել Աֆրիկյանների շենքի քանդմանը’

1134

Հունիսի 24-ի առավոտյան մի խումբ ակտիվիստներ ձեռնարկել են Աֆրիկյանների շենքի ապամոնտաժումը դադարեցնելու հերթական փորձը:

Ինչպես ԱրմԻնֆոի-ի թղթակցի հետ զրույցում պատմել է ակտիվիստ Մարիա Մխիթարյանը, նախօրեին Պատմամշակութային հուշարձանների պահպանության գործակալությունը «Միլենիում քոնսթրաքշն» ՍՊԸ-ին ծանուցում է ուղարկել Աֆրիկյանների շենքի ապամոնտաժումը դադարենելու մասին: Մինչդեռ այսօր առավոտից ի վեր շենքի քանդման աշխատանքները շարունակվել են:

Հանրապետական նշանակության հուշարձանը ոչնչացումից փրկելու ակնկալիքով ակտիվիստները դիմել են Ոստիկանություն, սակայն դեպքի վայր ժամանած ոստիկանները, ըստ էության, ապահովել են կառուցապատողի անխափան գործունեությունը` թույլ տալով շենքի ապամոնտաժված հատվածները փոխադրող բեռնատարի ազատ երթևեկությունը: Մխիթարյանը նշել է, որ իրադարձությունների վայրում գտնվող փոխգնդապետ Գեղամ Բաղդասարյանն հայտարարել է, որ շենքի ապամոնտաժման մեջ հակաօրինական ոչինչ չի տեսնում: Ուշագրավ է, որ այս դիրքորոշումն արտահայտվել է, չնայած այն հանգամանքին, որ ակտիվիստները ոստիկաններին տեղեկացրել էին Աֆրկյանների շենքի վերաբերյալ  Պատմամշակութային հուշարձանների պահպանման գործակալության վերոհիշյալ որոշման մասին:

Այս պահին Աֆրիկյանների շենքի մոտ համերգով հանդես է գալիս աշխարհահռչակ երաժիշտ Տիգրան Համասյանը:

Նախորդ հոդվածը‘«Աֆրիկյան» ռեքվիեմ. Տիգրան Համասյան (ուղիղ)’
Հաջորդ հոդվածը‘Լարված իրավիճակ Աֆրիկյանների տան մոտ՝ Համասյանի համերգից հետո (ուղիղ)’