‘Ոստիկանությունը պաշտպանության տակ է առել Էրդողանի մասին ոտանավորի հեղինակին’

1527

Գերմանացի զվարճաբան Յան Բյոմերմանին, որը հեռուստատեսությամբ անպարկեշտ ոտանավոր էր կարդացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին, վերցրել են ոստիկանության պաշտպանության տակ:

 Ինչպես հայտնել են ոստիկանությունում, Բյոմերմանի տան նկատմամբ հսկողություն է սահմանվել. մուտքի մոտ ոստիկանական մեքենա է հերթապահում:

Բյոմերմանը, ոտանավորը կարդալուց առաջ՝ պարզաբանել է, թե քանի որ Գերմանիայում երգիծական գործեր ստեղծելիս կա թույլատրելիության ինչ-որ սահման, ապա ինքն ուզում է «օրինակ ցույց տալ, թե ինչ չի կարելի անել ոչ մի դեպքում»:

Միջադեպը Գերմանիայում խոսքի ազատության և դրա սահմանների վերաբերյալ վեճերի առիթ է դարձել: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Օսկանյանը եւ թուրք-ադրբեջանական պատմագրությունը’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ վարչապետ. Մարտակերտը պետք է կարճ ժամանակում վերադառնա իր նախկին կյանքին’