‘Ոստիկանությունը պնդում է, որ Ալեք Ենիգոմշյանին փողոցի բանուկ մասում չեն թողել (տեսանյութ)’

1887

Ոստիկանությունը տեսանյութ է տարածել, որտեղ պարզաբանում է Ալեք Ենիգոմշյանի հետ տեղի ունեցած միջադեպը: Հիշեցնենք, որ համաձայն Նախախորհրդարանի տարածած հաղորդագրության, հոկտեմբերի 19-ին, ժամը 19:45 սահմաններում ազատամարտիկ Ալեք Ենիգոմշյանը (ով նաև «Նախախորհրդարանի» անդամ է) «100-ամյակը առանց ռեժիմի» իրազեկման ավտոերթի ավարտից հետո Ալեք Մանուկյան 5/5 հասցեում իր հարևանի հետ միասին՝ վերջինիս ավտոմեքենայով, տուն վերադառնալիս ինչ-որ անձանց կողմից հարձակման է ենթարկվել:  Սայաթ-Նովա փողոցի վրա՝ Ֆրանսիայի հրապարակի հարակից հատվածում, նրանց ավտոմեքենային են մոտեցել մի խումբ անձինք՝ ներկայանալով որպես Ոստիկանության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցներ, կոպտորեն քաշքշել են Ենիգոմշյանին, դուրս են հանել ավտոմեքենայից, իսկ հարևանին բերման ենթարկել՝ մեքենայի հետ միասին:

Չնայած այն հանգամանքին, որ Ալեք Ենիգոմշյանը մի քանի անգամ կրկնել է, որ կույր է, չի տեսնում, ոստիկանության աշխատակիցները նրան թողել են փողոցի բանուկ հատվածում և հեռացել՝ իրենց հետ տանելով հարևանին և վերջինիս ավտոմեքենան:

Որոշ ժամանակ անց պատահական անցորդներ մոտեցել են Ալեք Ենիգոմշյանին և դուրս բերել փողոցի բանուկ հատվածից:

Նախորդ հոդվածը‘Լևոն Բարսեղյան. Երկրի թիվ մեկ մարդը աղքատն է, ոչ թե «գալստուկավոր» Սերժ Սարգսյանը ‘
Հաջորդ հոդվածը‘ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով’