‘Ոստիկանությունը ստում էր. Ցուցարարները ՌԴ դեսպանատան տարածք մուտք գործելու փորձ չեն արել’

1653

Հայաստանում ՌԴ դեսպանատունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով օգոստոսի 17-ին տեղի ունեցած միջադեպին։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Օգոստոսի 17-ի ժամը 22-ի սահմաններում ՀՀ-ում ՌԴ դեսպանատան հարակից տարածքում ՀՀ ոստիկանության աշխատակիցների և քաղաքացիների միջև տեղի ունեցած միջադեպի մասին ԶԼՄ-ներում շրջանառվող հրապարակումների վերաբերյալ հայտարարում ենք. Մեր աշխատակիցները որևէ առնչություն չունեն տեղի ունեցածին։ Տեղեկությունները, որ որոշ անձինք փորձել են ապօրինաբար մուտք գործել ՌԴ դեսպանատան տարածք կամ ինչ-որ առարկա (առարկաներ) նետել դեսպանատան ուղղությամբ, չեն համապատասխանում իրականությանը»։ 

Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին ոստիկանության պաշտոնական կայքը տեղեկատվություն էր տարածել այն մասին, որ ահազանգով ՌԴ դեսպանատան մերձակա տարածք մեկնած ոստիկանները պարզել են, որ  մի խումբ քաղաքացիներ «փորձել են մուտք գործել ՌԴ դեսպանատան հատուկ պահպանվող տարածք, վիճաբանության մեջ մտել տարածքում պահպանության ծառայություն իրականացնող աշխատակիցների հետ` չենթարկվելով վերջիններիս օրինական պահանջներին»:

Նախորդ հոդվածը‘iLur Բլոգ.. «Գենդերացա՞վ», թե՞ նեոգաղութացում’
Հաջորդ հոդվածը‘Փաստաբան. Լիսկայի որդու գործողությունները եղել են իրավաչափ ‘