‘Ոստիկանությունը տուգանել է միձեռանի հեծանվորդին՝ ձեռքի արգելակ չունենալու համար’

888

Գերմանիայում ոստիկանությունը տուգանել է միձեռանի հեծանվորդին՝ ձեռքի արգելակներից մեկի բացակայության պատճառով, հաղորդել է The Telegrph-ը: Տղամարդը, պատիժն անարդար համարելով, դիմել է դատարան: Հաշմանդամի հայցը բավարարվել է, և իրավապահները ստիպված են եղել ներողություն խնդրել և վերադարձնել նրանից գանձված 25 եվրոն:

Գերմանիայի երթևեկության կանոնների համաձայն՝ ցանկացած հեծանիվ պետք է ձեռքի երկու արգելակ ունենա՝ ղեկի երկու կողմերից՝ մեկական: Այդ մասին միձեռանի Բոգդան Իոնեսկուին հիշեցրել են Քյոլնում նրան կանգնեցրած ոստիկանները: Նրանք Իոնեսկուին տուգանել են՝ չնայած նրա բերած փաստարկներին, թե իր պարագայում անիմաստ է աջ արգելակը, քանի որ իր  աջ ձեռքը չկա:

Հեծանվորդը դիմել էր դատարան և սպասել երեք ամիս, մինչև որ նրա հայցը բավարարվել է: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ամերիկացիները ցանկանում են միջնորդել, որպեսզի Ռեյգանի անվան оդանավակայանը վերանվանվի ի պատիվ Թիմ Հովարդի ‘
Հաջորդ հոդվածը‘Ֆյոդոր Բոնդարչուկի գլխին «պեպլում են բերել»’