‘Ոստիկանությունը ցրել է բողոքի ցույցերը Թուրքիայի մի շարք քաղաքներում’

881

Անցած գիշեր Թուրքիայի խոշոր քաղաքներում, այդ թվում, Ստամբուլում, Անկարայում եւ Հաթայում, ոստիկանների եւ ցուցարարների միջեւ զանգվածային բախումներ են տեղի ունեցել, տեղեկացնում է Ֆրանս-Պրեսը:

Ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ եւ ռետինե գնդակներ է օգտագործել: Ստամբուլում հազարին մոտ ցուցարարներ փորձել են մտնել Թաքսիմ հրապարակ, սակայն ոստիկանները նրանց թույլ չեն տվել մոտենալ:  

Deutsche Wellen մանրամասնում է, որ ցուցարարիներին եւ նրանց ուղեկցող լրագրողներին դիմավորել են փայտե մահակներով զինված մարդիկ, ենթադրաբար` վարչապետ Էրդողանի կողմնակիցները:

Անկարայում շուրջ 100 մարդ վնասվածքներ է ստացել Կյուգյուլ զբոսայգում ոստիկանության ձեռնարկած գործողությունների հետեւանքով:

Որոշ տվյալների համաձայն, բողոքի ցույցերի ակիվացումը պայմանավորված է նրանով, որ ոստիկանությունը սկսել է ձերբակալել ընդդիմադիր ցույցերի կազմակերպիչներին: 

Նախորդ հոդվածը‘Սյունիքի մարզպետարանի օրինակով` Սպիտակի քաղաքապետարանի աշխատակազմը կանգնում է «շեֆի մեջքին»’
Հաջորդ հոդվածը‘Հակախմբագրական. Մոլորյալ մոլորակը մոլագար’