‘Ոստիկանությունը փնտրում է Սամվել Բալասանյանի թիկնազորի անդամների՞ն’

925

Հոկտեմբերի 12-ին, ժամը 08.10-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացու և Պիոներական փողոցների խաչմերուկում «Ջիպ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները ծեծի են ենթարկել ոմն Արթուրի: Նույն օրը, ժամը 12.00-ին, ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ոմն Արթուրը 1968 թ. ծնված Արթուր Ա.-ն է, որին հոկտեմբերի 10-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Շիրակացու փողոցի թիվ 52/ա շենքի մոտ ծեծի են ենթարկել անհայտ անձինք:

Ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ անձանց ինքնությունները պարզելու և նրանց ու Արթուր Ա.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է հետաքննություն:

Հիշեցնենք, որ galatv.am-ի տեղեկություններով, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի թիկնազորի 7 հոգանոց կազմը ծեծի է ենթարկել Գյումրիի բնակիչներ Արթուրին եւ Ռուբենին: Ըստ տեղեկությունների` նրանց ծեծել են տղաներից մեկի բակում ընտանիքի անդամների`կնոջ, երեք դուստրերի, ինչպես նաեւ հարեւանների աչքի առաջ: 

Նախորդ հոդվածը‘Աշխարհի առաջնություն – 2014. B խումբ. Հայաստանն առայժմ 4-րդ տեղում է’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ Պետքարտուղարի եվրասիական հարցերով տեղակալը ժամանել է Բաքու ‘