‘Ոստիկանությունը փնտրում է Twitter-ում Բալոտելիին վիրավորած ֆանատներին’

819

Բրիտանական ոստիկանությունը հետաքննություն է սկսել «Լիվերպուլի» նորեկ Մարիո Բալոտելիին թվիթեյան էջում վիրավորանքների գործով: Նրանք փնտրում են իտալացի հարձակվողին վիրավորած օգտատերերին:

Երկրպագուները Բալոտելիին սկսել էին սպառնալիքներ ուղարկել այն բանից հետո, երբ նա ուրախությամբ էր ընդունել «Մանչեսթեր Յունայթեդի»՝ Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Լեսթերից» կրած խոշոր հաշվով պարտությունը և այդ մասին գրել էր իր թվիթերյան էջում: Դրանից հետո սոցիալական այս  ցանցի որոշ օգտատերեր վիրավորական, այդ թվում նաև ռասիստական արտահայտություններ էին արել ֆուտբոլիստի հասցեին,-այս մասին տեղեկացնում է BBC-ին և հավելում, որ ֆուտբոլիստի հասցեին  վիրավորական արտահայտություններ պարունակող որոշ էջեր արդեն ջնջվել են Twitter-ից::

Նախորդ հոդվածը‘Վ. Խաչատրյան. Եթե տնտեսական կանխատեսումը մարգարեություն է, որեւէ ծրագիր ներկայացնել պետք չէ’
Հաջորդ հոդվածը‘Շանթի գործ. Ոստիկանը ընկել էր Շահեն Հարությունյանի հետևից, գցել գետնին եւ ծեծել նրան’