‘Ոստիկանությունը քննում է Ռոյ Քինի և տաքսու վարորդի միջև ընդհարումը’

917

Իռլանդացի նախկին ֆուտբոլիստ Ռոյ Քինն ուրբաթ օրը Մանչեսթերից ոչ այնքան հեռու տրանսպորտային պատահարի մեջ է ներգրավվել: Ականատեսների հավաստմամբ, 43-ամյա նախկին ֆուտբոլիստը տաքսու վարորդի հետ վեճի է բռնվել լուսաֆորի տակ: Այս մասին հայտնում է Manchester Evening News-ը:

Ռոյ Կինը դուրս է եկել իր «Ռեյնջ Ռովեր» մեքենայից, մոտեցել է տաքսու վարորդին, պատուհանից հայհոյել է նրան, ինչն էլ ուղեկցել է ձեռքի անհարիր շարժումներով: Այնուհետև «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին ավագը նստել է իր մեքենան և հեռացել:

Տաքսու վարորդը կատարվածի մասին հայտնել է ոստիկանությանն, իսկ իրավապահ մարմինները հաստատել են, որ քննում են այս միջադեպի մանրամասները: 

Նախորդ հոդվածը‘«Բորուսիան» գոլազուրկ խաղաղ ելք կնքեց (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Վան Գալը Դե Խեայի՝ այլ ակումբ տեղափոխության մասին’