‘Ոստիկանությունն ավելի խիստ կլինի «պլյոնկած» ապակիներով մեքենաների նկատմամբ’

1558

Shamshyan.com-ի տեղեկություններով, ճանապարհային ոստիկանությունը մոտակա օրերին «ռեյդեր» է սկսելու բոլոր այն տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ, որոնց ավտոմեքենաների ապակիները սահմանված կարգից բարձր են մգեցված:

Ըստ աղբյուրի՝ ոստիկանության տարածքային բաժիններ են ուղարկվել նաև հանձնարարականներ, որպեսզի ոստիկանության աշխատակիցները իրենց ավտոմեքենաների մգեցված ապակիները ստանդարտներին համապատասխանեցնեն:

Նշենք, որ մգեցվածության թույլատրելի աստիճանը, ավտոմեքենայի առջևի ապակիների դեպքում, պետք է կազմի 25 տոկոս, իսկ հետևի ապակիների դեպքում սահմանափակում չկա: Մինչ այժմ սահմանված կարգը փաստորեն չի գործել, ոստիկանության պատճառաբանմամբ՝ մգեցվածության աստիճանը ստուգող սարքի բացակայության պատճառով: 

Նախորդ հոդվածը‘Parking City Service-ին կայանատեղիները չեն հերիքում (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Գլխով սահանկման արդյունքում ֆուտբոլիստը զրկվել է մի քանի ատամներից (տեսանյութ)’