‘Ոստիկանությունն արդեն հոգեւոր պատասխանատու ունի’

885

Ոստիկանության մամլո ծառայությունը հայտնում է, որ  Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ Կոտայքի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Առաքել եպիսկոպոս Քարամյանը փետրվարի 1-ից առաջնորդական իր ծառայությանը համատեղ ստանձնել է ՀՀ ոստիկանության հոգևոր պատասխանատուի պաշտոնը:

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին հղած գրության մեջ Մայր աթոռ սուրբ Էջմիածնի կաթողիկոսարանի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը վստահություն է հայտնել, որ ոստիկանության պետի մնայուն աջակցությամբ Առաքել եպիսկոպոսը հաջողությամբ կիրականացնի հոգևոր իր առաքելությունը՝ ի նպաստ մեր եկեղեցու զորացման և մեր երկրի շենացման:

Նախորդ հոդվածը‘Հաշվապահները փետրվարի 20-ից հետո դատարանում կվիճարկեն հնարավոր տուգանքները’
Հաջորդ հոդվածը‘Խորխե Վալդանո. Ժամանակն է, որ Իսկոն փոխի միջավայրը’