‘Ոստիկանություն. ակտիվիստներին բերման են ենթարկել ոստիկանի պահանջը չկատարելու համար’

894

Ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը քիչ առաջ iLur.am-ին հայտնեց, որ «Դեմ եմ» նախաձեռնության անդամներին վարչական բերման են ենթարկել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու վերաբերյալ վարչական օրենսգրքի 182-րդ հոդվածի համաձայն: Հիշեցնենք, որ ֆինանսների նախարարության մոտ այսօր կայացել է «Դ!եմ եմ» նախաձեռնության ցույցը: Ցույցի ընթացքում նախաձեռնության անդամները փորձել են փակել Նալբանդյան փողոցը, ինչից հետո ոստիկանները նախաձեռնության անդամներից մի քանիսին բերման էին ենթարկել: Հիշեցնենք, որ բերման ենթարկվածներից երկուսն արդեն ազատ են արձակվել, մեկը՝ դեռ ոստիկանության բաժնում է: Ոստիկանության մոտ հավաքված նախաձեռնության մասնակիցները սպասում են իրենց ընկերոջ ազատ արձակմանը:
 

Նախորդ հոդվածը‘Ազատ արձակվեց բերման ենթարկված երկրորդ քաղաքացին’
Հաջորդ հոդվածը‘Բերման ենթարկված բոլոր քաղաքացիներն ազատ են ‘