‘Ոստիկանություն բերման են ենթարկվել «Հակահարված» խմբի անդամները (լրացվում է)’

1926

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ «Հակահարված» art խմբի անդամներին տարել են ոստիկանության Նորք-Մարաշի բաժանմունք:

Խմբի մի քանի անդամներ Երևանի գետնացումներից մեկում՝ ժողինստիտուտի հարևանությամբ, հերթական ակցիան են անցկացրել, երբ նրանց են  մոտեցել ոստիկանության աշխատակիցներ և հայտարարել, որ նրանք խախտում են քաղաքապետարանի հրահանգները և աղտոտում են քաղաքը, որից հետո տղաներին բերման են ենթարկել ոստիկանության Նորք-Մարաշի բաժանմունք: Մեր ունեցած տվյալներով՝ բերման ենթարկվածները երեքն են:

 

_____________

11:28 Արեգ Գևորգյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է. Շտապ! Բերման ենթարկված Հակահարվածի տղաներին այժմ առանձնացրել են, նրանց պահում են առանձին-առանձին, տարբեր սենյակներում: Հենց նոր ժամանեց 02-ի տեսախցիկը: Ամենայն հավանականությամբ, ոստիկանապետի պաշտոնում հայտնված Վովա Գասպարյանը պատրաստվում է հերթական շոուն նկարահանել:

Նախորդ հոդվածը‘«Հակահարվածի» տղաներին բերման են ենթարկել ‘
Հաջորդ հոդվածը‘Է.Շարմազանովը Տ.Ուրիխանյանին. Վիրավորանքներով խոսում են նրանք, ովքեր որ փաստերից զուրկ են (տեսանյութ)’