‘Ոստիկանություն. Հայկ Կյուրեղյանը կալանավորվել է’

1156

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի բակում կրակոցներ արձակած Հայկ Կյուրեղյանը կալանավորվել է: Այս կապակցությամբ ոստիկանությունը տարածել է պաշտոնական հայտարարություն, որը ներկայացնում ենք ստորեւ.

Հունիսի 12-ին, ժամը 12.10-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակիչ, 1983 թ. ծնված Հայկ Կ.-ն Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարչական շենքի դիմաց բարձրացել է կայանված ավտոմեքենաներից մեկի վրա և հայտարարել, որ մեքենայում ռումբ կա:

Կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին` Հայկ Կ.-ն իր մոտ եղած ատրճանակից  կրակոցներ է արձակել  տեղում  ծառայություն կատարող ոստիկանների ուղղությամբ:

Կան վիրավոր ոստիկաններ, որոնք տեղափոխվել են հիվանդանոց:

Հայկ Կ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի  բաժին:

Ատրճանակն առգրավվել է:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Հայկ Կ.-ն կալանավորված է

Կատարվում է նախաքննություն:

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանն անջատում է Ուկրաինայի գազը’
Հաջորդ հոդվածը‘Արգենտինա – Բոսնիա 2-1. Մեսսիի գոլը հաղթական էր (տեսանյութ)’