‘Ոստիկանություն. Վիճաբանության ժամանակ կոտրել է կրպակի ապակին’

1015

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 14.20-ին, իրենք Տերյան-Կորյուն փողոցների խաչմերուկից Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 1994 թ. ծնված Արթուր Գ.-ին, 1993 թ. ծնված Դավիթ Ա.-ին և ներկայացրել 1997 թ. ծնված Հովհաննես Կ.-ին: Ըստ ոստիկանության կայքի՝ պարզվել է, որ նույն օրը, ժամը14.00-ի սահմաններում, Արթուր Գ.-ն և Դավիթ Ա.-ն նշված վայրում վիճաբանել են Հովհաննես Կ.-ի հետ, որի ընթացքում Արթուր Գ.-ն հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով դիպել է «Հայմամուլ» ՓԲԸ պատկանող կրպակի ապակուն, կոտրել այն և ստացել մարմնական վնասվածք: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:

  

Նախորդ հոդվածը‘Ճապոնիայում մոլեգնում է «Ման-իյի» թայֆունը’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինայում ՄՄ ընդունվելու վերաբերյալ «համացանցային հանրաքվե» է կազմակերպվել ‘