‘Ովքե՞ր են ներկայիս ամենամեծ կարողությունն ունեցող նկարիչ-դիզայներները (Ֆոտոշարք)’

3190

Միջազգային Wealth-X գործակալության վերլուծաբանները, հրատարակվել են ներկայիս ամենահարուստ նկարիչ-դիզայներերի հնգյակը, որտեղ տեղ են գտել երկու բրիտանիացի եւ երեք ամերիկացի արտիստներ:

5.Դավիդ Չո կարողությունը՝ 100 մլն $

Հետաքրքիր է բայց, «Ոսկե հնգյակը» բացում է մի նկարիչ, ով հարսցտացել է ոչ նկարչության միջոցով: 2005 թվականին այդ ժամանակ դեռ քչերին հայտնի Մարկ Ցուկենբերգը Չոյին հրավիրել է նկարազարդել Facebook ընկերության առաջին շտաբ-բնակարանի պատերը: Ցուկենբերգն այդ ժամանակ Չոյին առաջարկել է ընտրել վճարման երկու տարբերակներից մեկը՝ կանխիկ ստանալ 2000 $  կամ ստանալ Facebook-ի համապատասխան գումարի չափով փայաբաժին: Չոյն ընտրել է երկրորդ տարբերակը և ինչպես ժամանակը ցույց տվեց, չի սխալվել: Արդյունքում, 2012 թվականին Դավիդ Չոյի մասնաբաժինը գնահատվում էր 200 մլն $: Հարցազրույցներից մեկում Չոն կարծիք է հայտնել, որ նա նկարչության մեջ երկու գլխավոր առաքելություն ունի՝ պատկերել ամբողջ Ավետարանը և երկրորդ՝ նկարել Չինական մեծ պատի վրա:

4.  Ջեֆֆի Կունս կարողությունը՝ 101 մլն $

Կունսը առաջին անգամ մեծահարուստ նկարիչների շարք մտավ 2007-ին: 6 տարի առաջ Կունսը 23 մլն $-ով, արվեստի գործերի վաճառքի ամենահայտնի  աճուրդային գրասենյակներից մեկում՝ Sotheby’s-ում, վաճառեց իր հսկայական մետաղական աշխատանքը՝ «Կախովի սիրտը»: Աշխատանքը ձեռք բերեց Gagosian Gallery-ի հիմնադիր խոշոր արվեստի դիլեր ամերիկահայ Լարի Գագոսյանը:

Կունսը իր երկրորդ հայտնի աշխատանքը «Ծաղիկ` փուչիկիցը» վաճառեց արդեն ավելի թանկ` 28 մլն $-ով: Անցյալ տարի էլ Կունսը գերազանցեց իր անձնական ռեկորդը. իր «Կակաչներ» աշխատանքը արժեցավ 37 մլն $:

 

3 2 Ջասպեր Ջոնս և Անդրե Վիկարի`կարողությունները՝ 210 մլն $

Երրորդ և երկրորդ տեղը կիսում են ամեիկացի էքսպրեսիոնիստ, քանդակագործ Ջասպեր Ջանսն և ֆրանսիացի  Անդրե Վիկարին:

2006-ին, անանուն կոլեկցիոները է Ջասպեր Ջոնսի «ֆալստարտը» (1959) կտավի համար վճարեց 80 մլն $: Հետագայում Ջոնսին մեծ փառք բերեցին  մի քանի տարբեր քանդակներ:

Իսկ ահա Անդրե Վիկարին նման կարողություն է ձեռք բերել` հինականում մեծահարուստների պատվերները կատարելով: 1974-ին Վիկարին նշանակվեց Սաուդյան Արաբիայի թագավորության պալատական նկարիչ և հետագա 10 տարիների ընթացքում զբաղվում էր նրանով, որ նկարում էր արքայական ընտանիքների անդամներին: 2001 թվականին Վիկարին Պարսից Ծովի առաջին պատերազմի մասին պատմող իր 125 աշխատանքները 17 մլն ֆունտով վաճառեց իշխան Խալիդին:

1.Դեմիեն Հերստ կարողությունը՝ 350 մլն $

Բրիտանացի 48 ամյա Հերստը հայտնի է իր` մահացած կենդանիներ պատկերող աշխատանքներով, որոնց մի շարքը կոչվում էր «Բնական պատմություն»: 2011-ին Sotheby’s-ի  աճուրդում Հերստը «Գեղեցիկը գլխիս մեջ հավերժ» շարքը վաճառեց ընդհանուր 198 մլն $-ով:

Նախորդ հոդվածը‘Կիեւում միլիցիան արգելափակում է Անկախության Մայդանը’
Հաջորդ հոդվածը‘Շաբաթվա համառոտ ամփոփում’