‘Ով է Զորի Բալայանը’

2579

Քաղաքացի Համլետ Կիրակոսյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրում է.

«Զորի Բալայանի լավագույն գնահատականը տվել է Ռաֆայել Իշխանյանը, դեռեւս 1989 թվականին՝ նրան համարելով ռուսական շահերի արտահայտիչ: «Ղարաբաղ» կոմիտեն, Հայաստանի հանրապետության առաջին իշխանությունները, լավ հասկանալով Զորիի գաղափարական ուղղվածությունը, արժեհամակարգը ու պատկերացումները՝ նրան արդարացիորեն հետ էին մղել գործողությունների հարթակից, նրան տեղ չէին տալիս Հայաստանի պաշտոնական ու ոչ պաշտոնական քաղաքականության մեջ, մի խոսքով, Զորին Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության շրջանում յուրային չէր համարվում, նա օտար էր, օտար՝ իր մտածողությամբ, լեզվով, Հայաստանի առաջնահերթությունների ու շահերի՝ իր պատկերացումների տեսանկյունից: 
Ու այդպես նա ստվերում մնաց մինչեւ 1998 թվականը: Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին Զորի Բալայանը նորից ասպարեզ ելավ. պաշտոնների չարժանացավ, բայց այս կամ այն ձեւով՝ երեւում էր, ծավալում գործունեություն, արժեւորվում. մի խոսքով, զգացվում էր նրա ներքին հոգեհարազատությունը եւ գնահատումը օրվա իշխանությունների կողմից: Պատահական չէ, որ նա ընկալվում է որպես ղարաբաղյան կլանի (խոսքը ղարաբաղցիների ու Արցախի ժողովրդի մասին չէ) կարկառուն ներկայացուցիչ, եթե ոչ հոգեւոր առաջնորդ…:
Այնպես որ՝ ռուսական ցարին Զորիի ուղղված նամակը պատահականություն չէ…Նման նամակ կարող էր գրել այդ կլանի ցանկացած ներկայացուցիչ…Իզուր չէ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը այդ կլանին տվել էր մոնղոլ-թաթար անվանումը, որը ընդհանուր բան չունի Հայաստանի շահերի հետ… »:  

Նախորդ հոդվածը‘«Հարցազրույց Հայաստանի հետ»: Եվա Թովմասյան. Եթե դու ընդդիմադիր ես, դա հերոսություն չէ’
Հաջորդ հոդվածը‘Մեկնարկեց Կոնգրեսի ակտիվիստների դատավարությունը. Ուղիղ’