‘Ով է «թռցրել» Տարանտինոյի սցենարը. Ռեժիսորը վշտացած է ‘

1394

Ռեժիսոր Քվենտին Տարանտինոն սցենարի «արտահոսքի» պատճառով անորոշ ժամկետով հետաձգել է իր հաջորդ նախագծի՝ «Ատելի Ությակը» (The Hateful Eight) ֆիլմի նկարահանումները: РИА Новости –ի փոխանցմամբ, սցենարը հայտնվել է ինտերնետում այն բանից հետո, երբ այն ցույց է տվել ընդամենը վեց հոգու: Նեղսրտած ռեժիսորը անմիջապես որոշում է կայացրել հրաժարվել նախագծից՝ հայտարարելով, որ իր հաջորդ աշխատանքի համար ընտրելու է լիովին այլ ոճի մեջ մի բան: Հատկապես, որ սցենարներ շատ ունի:

«Ես շատ վշտացած եմ: Ես ավարտել էի սցենարը՝ առաջին սեւագիրը, եւ մտադիր չէի մինչեւ մյուս ձմեռ սկսել դրա նկարահանումները: Ես այն վեց հոգու եմ ցույց տվել, եւ ակնհայտ է, որ սցենարը «արտահոսել է» ցանց»,- հայտարարել է Տարանտինոն:

Արտահոսքի մասին Տարանտինոն իմացել է այն բանից հետո, երբ իր գործակալին սկսել են զանգահարել տարբեր դերասանների ներկայացուցիչներ, որպեսզի իրենց հաճախորդների համար՝ կոնկրետ դերերի համար քասթինգի համաձայնություն ստանան:

«Ես սցենարը տվել էի «Ազատագրված Ջանգոն» ֆիլմի պրոդյուսերներից մեկին՝ Ռեջի Հադլինին, նա թույլ տվեց ինչ-որ մի գործակալի գալ իր տուն եւ կարդալ սցենարը: Դա դավաճանություն էր, բայց այն վնաս չհասցրեց, քանի որ արդյունքում գործակալը չտարավ սցենարը: Բայց մի զազրելի հավեյլալ հանգամանք էլ կա. ես ինքս սցենարը տվել եմ երեք դերասանների. Մայքլ Մեդսոնին, Բրյուս Դերնին ու Թիմ Ռոտին: Ես հստակ գիտեմ, որ դա Թիմ Ռոտը չէ: Մնացած երկուսից մեկը իր գործակալին թույլ է տվել կարդալ սցենարը, իսկ գործակալն էլ Հոլիվուդում սցենարը ցույց է տվել յուրաքանչյուրին: Ես չգիտեմ, թե ինչպես են աշխատում այդ հիմար գործակալները, բայց հիմա ես չեմ նկարահանի այդ ֆիլմը որպես հաջորդ նախագիծ»,- հայտարարել է Տարանտինոն:

«Ես այդ սցենարը ցույց եմ տվել վեց հոգու, եւ եթե այս աստիճանի չեմ կարող վստահություն ունենալ, ապա կորչում է նաեւ այդ նախագծով զբաղվելու ցանկությունը: Ես ուղղակի կհրապարակեմ այդ սցենարը: Ես իմ հաշիվները մաքրել եմ այդ սցենարի հետ: Կզբաղվեմ մյուս նախագծով: Ես հենց հիմա ավելի քան տաս սցենար ունեմ»,- հավելել է Տարանտինոն:  

Վերջինս նաեւ նշել է, որ այժմ ուղղակի հրապարակելու է այդ սցենարը, եւ որ այժմ հանդիպումներ է ունենում հրատարակիչների հետ՝ սցենարի տպագիր տարբերակի լույս ընծայման հետ կապված հարցեր քննարկելու համար:

 

Նախորդ հոդվածը‘Հոգեւորականները հանդարտեցնում են բախումները «Բերկուտի» մարտիկների եւ ցուցարարների միջեւ (Ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ-ում Հանրապետական պատգամավորներին վրդովվեց փոխնախարարհի պահվածքը. Ա1+’