‘«Ով կմտածեր, որ էս աշխարհում, կան գարնան առավոտը ավերողներ»’

1132

Մերի Մուսինյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրում է.

5 տարի առաջ այս օրը, մի տեսակ երջանիկ անհանգստությամբ պառկեցի քնելու: Ազատության հրապարակից նոր էինք վերադարձել: 2008-ի շարժումը մեջներիս եղած մեկ հատիկ վեհն ու ազնիվը վերածել էր իրապես ազնվության ու վեհության: Մենք երջանիկ էինք, հպարտ, միասին, կամքով, հավատով, վստահությամբ…. Ազատության հրապարակը մեր հավաքական սիրտն էր, որը մենք վերջապես նորից գտել էինք……
Ով կմտածեր, որ էս աշխարհում, կան գարնան առավոտը ավերողներ, որ պիտի թշնամու պես ավերեին խաղաղ լուսաբացը…..

Նախորդ հոդվածը‘Վթար Վանաձորում. Կա մեկ վիրավոր’
Հաջորդ հոդվածը‘Ամերիկացի և եվրոպացի հրահանգիչները սիրիացի գրոհայիններին մարզում են Հորդանանում’