‘Որդեգրված 13-ամյա տղան հայրենիքի կարոտից հատել է Եվրոպայի կեսը’

950

Իտալացի որդեգիր հորից առեւանգված Mercedes-ով դեպի հայրենի Լեհաստան փախած 13-ամյա դեռահասին ոստիկանությունը կանգնեցրել է լեհական սահմանի մոտ:

Ըստ BBC-ի, տղան երկու օրվա ընթացքում 1000 կիլոմետր տարածություն է անցել՝ ուղեւորվելով Լեհաստան:

Ենթադրվում է, որ նա երկու սահման է անցել, ինչպես նաեւ՝ ճանապարհային վճար գանձող մի շարք կետեր, որոնց աշխատակիցները չեն կռահել, որ իրենց դիմաց անչափահաս է:

Տղան անցել է Հյուսիսային Իտալիայով եւ Ավստրիայով եւ կանգ է առել Գերմանիայում՝ լեհական սահմանի մոտ: Նա պատմել է, որ կարոտել էր հայրենիքը եւ ուզում էր տեսնել քրոջը: Ոստիկանները տղային վերադարձրել են որդեգիր ընտանիք: 

Նախորդ հոդվածը‘Բազմահազարանոց ցույց Փարիզում՝ սպանված քուրդ կանանց հիշատակին’
Հաջորդ հոդվածը‘Քիմ Քարդաշյանն ուզում է Լեւոն Արոնյանից շախմատ խաղալ սովորել’