‘Որոնվում է սուպերմարկետից գողության փորձ կատարած անձը (տեսանյութ)’

1207

Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու «Կիվի» սուպերմարկետից գողության փորձ կատարած անձի ինքնությունը։

Դեպքը տեղի է ունեցել 2014 թ. հունիսի 16-ին՝ ժամը 03:15-ի սահմաններում: Անհայտ անձը, դիտավորությամբ,  ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու նպատակով, տեխնիկական միջոցների գործադրմամբ դռները բացելով,  մուտք է գործել Երևան քաղաքի Խորենացու 26ա հասցեում գտնվող «Կիվի» սուպերմարկետ,  ապա կոտրելով բացել  սուպերմարկետի դրամարկղը, սակայն իր կամքից անկախ հանգամանքերով գողությունն ավարտին չի հասցրել, քանի որ դրամարկղում գումար չի հայտնաբերել:

Դեպքի առթիվ 16.06.2014թ.  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34 -177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:

Քննության ընթացքում «Կիվի» սուպերմարկետից ստացվել է դեպքի տեսագրությունը:

Ովքեր   ճանաչում են կամ որևէ տեղեկություն ունեն տեսագրությունում պատկերված անձի ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք այդ մասին հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:

Նախորդ հոդվածը‘Անդրանիկ Թևանյան. Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունից շահում է միայն Ադրբեջանը’
Հաջորդ հոդվածը‘Ստեփան Դեմիրճյան. Միասին կարող ենք հասնել փոփոխությունների (տեսանյութ)’