‘Որոշակի ժամերի Վերին Լարսը փակ է’

1546

Մցխեթա-Ստեփանցմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի (Փոստա) – Քոբի հատվածում ձնահոսքի վտանգի պատճառով ժամը 12:00-ից մինչ 17:00-ն երթևեկությունն արգելված է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար: Այս մասին հայտնում են Տրանսպորտի և կապի նախարարությունից: 

Օրվա մյուս ժամերին Գուդաուրի (Փոստա) — Քոբի հատվածում երթևեկությունն արգելված է կցորդների, կիսակցորդների, ավելի քան 30 նստատեղ ունեցող ավտոբուսների և փոխադրամիջոցների համար։ Տանդեմային փոխադրամիջոցների շարժն ազատ է:

Մցխեթա – Ստեփանցմինդա — Լարս ճանապարհի Արագվիսպիրի –Գուդաուրի (Փոստա) և Քոբի-Լարս հատվածներում ձյան և սառույցի պատճառով երթևեկություն արգելված է կցորդների, կիսակցորդների և ավելի քան 30 նստատեղ ունեցող ավտոբուսների համար։

Այլ տեսակի փոխադրամիջոցների համար այս ճանապարհահատվածում երթևեկությունն ազատ է։

Նախորդ հոդվածը‘Մոսկվայում 2012 թ. կոռուպցիայի հետևանքով պատճառված վնասը գնահատվել է 1,2 միլիարդ ռուբլի’
Հաջորդ հոդվածը‘Հուշարձանագետ Սամվել Կարապետյանն իր ամենահիշարժան Ամանորի մասին (Տեսանյութ)’