‘Որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում’

935

Տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 17-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ջերմուկում, Սարավանում, Մեղրիում տեղում է ձյուն, իսկ Տիգրանաշենի և Վարդենյաց լեռնանցքներում` ձնախառն անձրև:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Նախորդ հոդվածը‘Ժյուստ Ֆոնտեն. « Ապահովել լիարժեք անվտանգություն մենք չենք կարող»’
Հաջորդ հոդվածը‘Չավին` վան Գալի, Վալդեսի և Մոուրինյուի մասին’