‘Որոշ ավտոճանապարհների առկա է մերկասառույց’

759

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր` ժամը 09:00-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:  

Դիլիջանի, Եղեգնաձորի, Գորիսի և  Սելիմի լեռնանցքի  ավտոճանապարհներին տեղ-տեղ   առկա է  մերկասառույց: 

Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր-Նավուր ճանապարհից 17:00-ից  մինչև 07:00  առանց  խիստ անհրաժեշտության չօգտվել:

Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: 

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Նախորդ հոդվածը‘COAF հիմնադրամը 100 գյուղ զարգացնելու համար 3 միլիոն դոլար է նվիրաբերել Հայաստանին ‘
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանում քննարկել են հատուկ ծառայությունների ապօրինությունները’