‘Որոշ ճանապարհահատվածներում բուք է’

1306

Տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Մարալիկ-Լանջիկ, Արթիկ-Ալագյազ, Ապարան- Քուչակ, Արագած-Սպիտակ ճանապարհահատվածներում և Վարդենյաց լեռնանցքում բուք է:

Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից)  տեղ-տեղ մերկասառույց է:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Նախորդ հոդվածը‘Առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում’
Հաջորդ հոդվածը‘Նոր տեղեկատվություն հոսպիտալացվածների մասին’