‘«Որոտանի» կապիտալը մոտ 90 մլն դոլարով ավելի շատ է, քան գինը, որով այն վաճառվեց. Yerkir ‘

926

«Որոտանի ՀԷԿՀ»-ի ` ֆինանսական վիճակի մասին վերջին հաշվետվությունից ակնհայտ երեւում է` ընկերության սեփական կապիտալի մնացորդը, 2012 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ, կազմել է 110 միլիարդ 897 միլիոն 66 հազար 586 դրամ, կամ` մոտ 271 միլիոն 806 հազար 500 դոլար, եթե ընդունենք, որ այդ ժամանակ դոլարի փոխարժեքը եղել է 408 դրամ` 1 դոլարի դիմաց:

Այսինքն` ակնհայտ է, որ անգամ ընկերության կողմից ներկայացված հաշվետվությամբ, ընկերության ունեցած կապիտալը մոտ 90 միլիոն դոլարով ավելի շատ է, քան այն գինը` 180 միլիոն դոլարը, որով ընկերությունը վաճառվեց ամերիկացիներին:  Շահութաբերության առումով`համալիրի տարեկան նախագծային արտադրանքը 1 միլիարդ 160 միլիոն կՎտ/ժամ է: «Որոտանի ՀԷԿՀ»- ում արտադրված 1 կՎտ/ժամ էլեկտրաէներգիայի համար Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` №191Ա որոշման համաձայն` երկդրույք սակագնային համակարգում որոշվել է առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը սահմանել 6.834 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի եւ 8.201 դրամ/կՎտժ, ներառյալ` ավելացված արժեքի հարկը:  

Մանրամասները` yerkir.am-ում:  

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 413.75 դրամ/դոլար’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Ալժիրի հավաքականի հետ’