‘Որոտանի ՀԷԿ-ի գույքը կվաճառվի ամերիկացիներին’

1112

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն (ՀԾԿՀ) այսօր իր արտահերթ նիստում համաձայնել է վաճառել «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի» ՓԲԸ-ի գույքը ամերիկյան «ԿոնտուրԳլոբալ Հիդրոկասկադ» ընկերությանը: «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ, ՀԾԿՀ հրապարակած տեղեկանքի համաձայն, «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի» ՓԲԸ-ի գույքն է՝ Սպանդարյանի հիդրոէլեկտրակայանը, Շամբի հիդրոէլեկտրակայանը, Տաթևի հիդրոէլեկտրակայանը և նշված հիդրոէլեկտրակայանների շահագործման համար անհրաժեշտ շենքեր, շինություններ և այլ օժանդակ սարքավորումներ: Հիշեցնենք՝ անցած շաբաթ հայտնի դարձավ, որ ամերիկյան ընկերությունը նպատակ ունի 180 միլիոն դոլարի ներդրում կատարել Հայաստանի հիդրոէներգետիկ ոլորտում: 

Նախորդ հոդվածը‘Հայաստանի միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 3.100 մլն.դոլար ‘
Հաջորդ հոդվածը‘Նոյեմբերի 27-ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 404 դրամ/դոլար’