‘Որպես համագումարի բացման խոսք՝ Րաֆֆի Հովհաննիսյանը ընթերցեց մի երիտասարդի բանաստեղծություն (Տեսանյութ)’

281

«Անի» հյուրանոցում մեկնարկել է  «Ժառանգություն» կուսակցության 10-րդ համագումարը: Համագումարի սկզբում կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտնեց, որ 149 պատվիրակիցներից ներկա են գտնվում 129-ը: Նրա խոսքով՝ այսօր «Ժառանգություն» կուսակցության անդամները կընտրեն նոր վարչություն:

Հովհաննիսյանը իր բացման խոսքում ընթերցեց մի երիտասարդ քաղաքացուց ստացված նամակ, որը ավելի շուտ նման էր բանաստեղծության կամ պատգամի: Մեջբերում ենք բացման խոսքից մի հատված.

«Մարդիկ մոռացել են, որ իրենք ամբողջություն են,
Որ միասնության մեջ ենք մենք տակավին հզոր:
Եթե բաժանվենք, մենք կլինենք ստրուկներ,
Ստրուկներ՝ վախի, հուսահատության եւ անտարբերության:

Մենք միավորված ավելի մեծ ենք,
Ավելի մեծ ենք, քան վախը,
Ավելի մեծ, քան ուժը բիրտ,
Ինչպես որ ճշմարտությունն է ավելի մեծ,
Քան սուտն ու կեղծիքը,
Արժանապատվությունն է ավելի մեծ,
Քան նվաստացումը առօրյա:

Մարդիկ հիշում են, որ կարող են հուսալ,
Եվ միասին են, համաձայնվել են մեկ նպատակի շուրջ:
Այդ ժամանակ նրանք բարձրահասակ են, համարձակ են, մկանոտ,
Նրանք կարող են հոգ տանել մեր երեխաների մասին:»

* * *

Համագումարի ժամանակ ելույթով հանդես եկավ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ով անդրադարձավ 2013 թվականի նախագահական ընտրություններին, ինչպես նաեւ Խորհրդարանում ոչ իշխանական ուժերի համագործակցությանը: «Չնայած նախագահական ընտրություններում «Հայ ազգային կոնգրես», ՀՅԴ եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների ազնիվ մասնակցությանը՝ իշխանություններին հաջողվեց ի վերջո կեղծել ընտրությունները»,- նշեց նա՝ հավելելով, որ կուսակցությունը դրական է վերաբերվում Քառյակի համագործակցության ձեւաչափին եւ հույս ունի, որ այդ համագործակցությունը դուրս կգա խորհրդարանական ձեւաչափից:

Ազգային ժողովում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, իր հերթին, նշեց, որ Քառյակի համագործակցությունը քաղաքական համագործակցության նոր որակ է: «Խորհրդարանական չորս խմբակցությունների միավորման շնորհիվ՝ խորհրդարանական ամբիոնն ընդդիմադիր է դարձել: Այն ընդդիմադիր համար առաջին ամբիոնն է երկրում»,- ասաց Հակոբյանը:

Կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը իր ելութում հայտնեց, որ այսուհետեւ չի լինի վարչության կազմում:

 

Նախորդ հոդվածը‘Պոմպակայանի աշխատակցի դին հայտնաբերվել է Արաքս գետում ‘
Հաջորդ հոդվածը‘ՊՆ-ն կոչ է անում խուճապի չմատնվել’