‘«Որսորդը» ֆիլմը ներառվել է ԱՄՆ և Ֆրանսիայի կինոփառատոնների մրցութային ծրագրերում’

983

Արա Արուշի «Որսորդը» կարճամետրաժ ֆիլմը ներառվել է ԱՄՆ և Ֆրանսիայի կինոփառատոնների մրցութային ծրագրերում: Մարտ ամսին ֆիլմը կներկայացվի Tally Shorts Film Festival-ում (Թալահասի, Ֆլորիդա), իսկ ապրիլին` Անկախ կինոյի եվրոպական փառատոնում (Փարիզ, Ֆրանսիա):

Հիշեցնենք, որ 2013 թվականին «Որսորդը» ներկայացվել էր Կաննի կինոփառատոնի «Կարճամետրաժ» արտամրցութային ծրագրում: Բացի այդ, գլխավոր դերակատար Արմեն Գրիգորյանն Իսպանիայում արժանացել էր 39-րդ Բադալոնյան կինոփառատոնի մրցանակի: Այժմ Արա Արուշն զբաղված է «Ինձ անվանում են Բրյուս Լի» նոր ֆիլմի ստեղծման աշխատանքով: Փետրվարի վերջին ռեժիսորը կհանդիպի արևելյան մարտարվեստի վարպետ և աշխարհահռչակ կինոդերասան Բրյուս Լիի այրու` Լինդա Լի Քեդվելի հետ, ով արդեն հետաքրքրություն է հայտնել այդ նախագծի նկատմամբ:

 

Նախորդ հոդվածը‘ՊՆ. Ադրբեջանը խախտում է օլիմպիական հրադադարը ‘
Հաջորդ հոդվածը‘Վահագն Խաչատրյան. Իշխանափոխությունից հետո կյանքն արագ կփոխվի ‘