‘Որտեղ են «կերել-խմել» միջազգային դիտորդները. Մամուլ’

2158

«Արդեն տևական ժամանակ է, ինչ խոսակցություններ են շրջանառվում, որ համապետական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար Հայաստան ժամանող միջազգային դիտորդները հիմնականում իրենց պահում են քաղաքական տուրիստների նման և աշխատանքի հետ իշխանությունների հաշվին ակտիվ կերուխումների մեջ են լինում: Թերթի հավաստի աղբյուրները տեղեկացնում են, որ այս անգամ դիտորդական առաքելություն իրականացրած միջազգային դիտորդների մեծ մասին ամենաշատը հանդիպել են Գյուղինստիտուտի հարևանությամբ գտնվող «Յանս» համալիրում, որը, ըստ որոշ տեղեկությունների, պատկանում է Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչիկ Ղազարյանին: Միջազգային դիտորդներին հաճախ կարելի էր տեսնել նաև Պռոշյան փողոցում «Ոսկե պատառաքաղ» օբյեկտի հարևանությամբ և Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին` Գազի Կարենին, պատկանող «Ֆլորենցիայում»: Ըստ «ՉԻ»-ի տեղեկությունների, դիտորդների կերուխումի համակարգողը ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանն էր, որը բացի ՀՀԿ-ական պատգամավոր լինելուց, նաև ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարն է և Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետի տեղակալն էր: Թերթը հավելում է նաև, որ դիտորդներին հաճախ են տեսել նման օբյեկտներում` առանց պետական համարանիշներով մեքենաների, որոնք սպասարկել են տարբեր պաշտոնյաների զավակները: Այսքանից հետո, ի դեպ, դեռ կարելի է զարմանալ, որ միջազգային դիտորդները ինչ-որ բաներ տեսել են այս ընտրությունների  ժամանակ և զեկույցներում տեղ-տեղ խոսել են նաև որոշակի խախտումների մասին»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»:

Նախորդ հոդվածը‘Ընտրությունները չեն հանգեցրել մարդկային զոհերի, սակայն դրանով լավ նորություններն ավարտվում են. Գերմանական մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Ռուսական ակումբների տրիումֆը եւ ուկրաինական ակումբների ֆիասկոն’