‘ Որքա՞ն արժե Լիոնել Մեսսին ‘

1064

Իսպանիայի «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի տրանսֆերային գինը գերազանգում է նրա թիմակից հարձակվող Նեյմարի և Մադրիդի «Ռեալի» առաջնորդ Քրիստիանու Ռոնալդուի հանրագումարը, վկայում են Անգլիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Իտալիայի և Ֆրանսիայի առաջնություններում Մարզական հետազոտությունների միջազգային կենտրոնի (CIES) անցկացրած վերլուծության արդյունքները։
Ամենաթանկ ֆուտբոլիստների ցուցակը գլխավորած Մեսսիի մոտավոր գինը CIES–ը գնահատել է 255,3-280,8 մլն եվրո։ Ռոնալդուն ցուցակում երրորդ տեղում է (113,3-124,7 մլն), իսկ Նեյմարը` չորրորդ (89,6-98,5 մլն)։Վարկանիշի երկրորդ տեղում է «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը, ում արժեքը կազմում է 135,4-148,9 մլն եվրո, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
2015 թվականի հունվարին հրապարակած նմանատիպ վարկանիշի առաջին քառյակում էին` Մեսսին (220 մլն), Ռոնալդուն (133), Ազարը(99) և «Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստան (84), իսկ Նեյմարը հայտնվել էր առաջին տասնյակում։
Նոր վարկանիշի առաջին տասնյակն ունի հետևյալ տեսքը`
1. Լիոնել Մեսսի («Բարսելոնա», Իսպանիա) — 255,3-280,8 մլն եվրո,
2. Էդեն Ազար («Չելսի», Անգլիա) — 135,4-148,9,
3. Քրիստիանու Ռոնալդու («Ռեալ», Իսպանիա) — 113,3-124,7,
4. Նեյմար («Բարսելոնա», Իսպանիա) — 89,6-98,5,
5. Սերխիո Ագուերո («Մանչեստեր Սիթի», Անգլիա) — 78,2-86,0,
6. Ռահիմ Սթերլինգ («Լիվերպուլ», Անգլիա) — 73,7-81,0,
7. Պոլ Պոգբա («Յուվենտուս», Իտալիա) — 70,3-77,3,
8. Դիեգո Կոստա («Չելսի», Անգլիա) — 69,9-76,9,
9. Ալեքսիս Սանչես («Արսենալ», Անգլիա) — 67,8-74,6,
10. Խամես Ռոդրիգես («Ռեալ», Իսպանիա) — 62,5-68,8։

Նախորդ հոդվածը‘«Ալ-Սադը» հինգշաբթի կներկայացնի Չավիին’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալն» ուզում է վերադարձնել Մորատային 30 մլն եվրոյով’