‘Որքանով է լուրջ «պապկան ձեռքին» հարբած քաղաքացու խուլիգանական արարքը մահափորձ որակելը. Մամուլ’

1039

Մարտի 23-ին Ազատության հրապարակում մի հարբած քաղաքացի փորձել էր հարձակվել Րաֆֆի Հովհաննիսյանի վրա՝ նրան հայհոյելով և անվանելով դավաճան: Եվ ահա դեպքից երկու օր անց «Ժառանգությունը» հանդես է եկել հայտարարությամբ՝ տեղի ունեցածը որակելով «ոտնձգություն Ր. Հովհաննիսյանի կյանքի նկատմամբ»: Թեև քաղաքացին բերման է ենթարկվել ոստիկանության կենտրոնական բաժին, «Ժառանգություն»-ն ամեն դեպքում ոստիկանությանը մեղադրել է անգործության մեջ՝ պահանջելով «անհապաղ բացահայտել հնարավոր մարդասպանի ինքնությունը»:

Ըստ «Ժողովուրդի»՝ զավեշտն այն է, որ կուսակցության երկօրյա աշխատանքի արդյունքում պատրաստված հայտարարության հրապարակումից մեկ ժամ առաջ ոստիկանությունն արդեն հրապարակել էր քաղաքացու ինքնությունը, ձեռքին միայն թղթապանակ ունեցող «հնարավոր մարդասպանը» 1961 թ ծնված Ղազար Ղ-ն է, որի մոտ որևէ զենք չի հայտնաբերվել: Թե որքանով է լուրջ «պապկան ձեռքին» հարբած քաղաքացու խուլիգանական արարքը մահափորձ որակելը, այն էլ դեպքից երկու օր անց, թողնում ենք առանց մեկնաբանության:

Նախորդ հոդվածը‘Խոսնակին հետ է ուղարկու՞մ մեդիաոլորտ. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Օրվա աստղագուշակ’