‘Որքան կարժենա «վարկով» կրթությունը հայկական բուհում. մեկ ուսանողի վճարումների գրաֆիկը’

1111

News.am-ը հաշվարկել է, թե ինչքան ավելի գումար պետք է վճարի ուսանողը, եթե նա որոշի ուսման վարձը վերցնել վարկով: Նման հաշվարկի համար հիմք է հանդիսացել Կառավարության որոշումը, համաձայն որի՝ 2013-14 ուսումնական տարվանից սկսած՝ ՀՀ-ում գործելու է նոր սոցիալական ծրագիր, որով արտոնյալ պայմաններով վարկեր են տրամադրվելու պետական և ոչ պետական բուհերի ուսանողներին։ Եվ այսպես.

Կառավարության ծրագրից կարող են օգտվել բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները։ Վարկերը տրվում են 10 տարի ժամկետով, որից ուսման ընթացքում մարվելու են միայն տոկոսները, իսկ մայր գումարը եւ մնացած տոկոսները՝ ավարտելուց հետո։ Վարկը տրամադրվելու է 12%-ով, որից պետությունը սուբսիդավորելու է 2%-ը, գերազանց առաջադիմություն ցուցաբերած ուսանողների համար՝ 3 %-ը: Ընդ որում՝ վարկեր տրամադրվելու են միայն ծնողների երաշխավորությամբ։

Հիշեցնենք, որ այս ուսումնական տարվանից բուհերում ուսման վճարները թանկացել են միջինը 15 %-ով:

Օրինակ, եթե ԵՊՏՀ տնտեսագիտության ֆակուլտետ ընդունված ուսանողը որոշի օգտվել այս ծրագրից, ապա որքա՞ն կկազմի նրա տարեկան վճարը ուսման ընթացքում, դրանից հետո, եւ որքան կլինի նրա կրթության ընդհանուր արժեքը։

Տնտեսագիտության ֆակուլտետում ուսման վարձը 600 հազար  է, իսկ կառավարության որոշմամբ՝ ուսանողին տրամադրվում է տարեկան առավելագույնը 450 հազար  վարկ, այսինքն՝ այսպես թե այնպես, վարձի 150 հազարը վճարելու է ուսանողը:

Այսպիսով՝ առաջին տարին ուսանողը վճարելու է 25,650։ Ամսական կտրվածքով սա մեծ գումար չէ, բայց հաջորդ տարի այս գումարը կրկնակապատկվում է, քանի որ վարկին ավելանում է երկրորդ տարվա ուսման վարձը։ Այսինքն՝ երկրորդ տարին ուսանողը վճարելու է 51,300 , երրորդ տարին՝ 76,950  և չորրորդ տարին՝ 102,600, ընդամենը՝ 256,500 :

Դրանից հետո, արդեն դիպլոմ ստացած ուսանողը պարտավոր է մարել տոկոսադրույքները և մայր գումարը հավասարաչափ: Այսպիսով՝ ուսումնառության 4 տարիներին հաջորդող 6 տարվա ընթացքում երիտասարդ մասնագետը ամեն տարի վճարելու է 300 հազար ՝ մայր գումարից (ամսական 25,000 ) եւ տոկոսը՝ մնացած մայր գումարի հաշվարկով:

Ուսանողը կարող է նաեւ վարկը մարել ժամկետից շուտ, եթե, իհարկե, բախտը բերի, եւ գործատուները աշխատանք տան հայաստանյան բուհն ավարտած նորավարտ ու անփորձ մասնագետին։

Այսպիսով, ԵՊՏՀ բակալավրիատն ավարտելու համար ուսանողը սովորելու ընթացքում վերցնում է 1,800,000  վարկ, արդյունքում վճարում է 2,672,100, որին գումարվում է տարեկան 150,000- ը, որը վարկով չի տրամադրվում, եւ սովորելու ընթացքում վճարում է ուսանողը։ Ընդհանուր ուսման ծախսն այսպիսով կազմում է 3,272,100 ։ Առանց վարկի սովորելու դեպքում նա կվճարեր 2,400,000 ՝ այսինքն՝ 872,100  ավելի քիչ։

Պայմանական ուսանողի ուսման վարկի մարման գրաֆիկը (10 տարվա համար)

Տարի

Տրամադրվող  վարկ
(դրամ)

Տարեկան մարումը
(դրամ)

Ամսական մարումը
(դրամ)

1

450000

25650

21375

2

450000

51300

4275

3

450000

76950

6412,5

4

450000

102600

8550

5

402600

33550

6

402600

33550

7

402600

33550

8

402600

33550

9

402600

33550

Նախորդ հոդվածը‘Իսրայելում նազիցմին զոհ գնացած գեյերի հուշակոթող կկանգնեցվի’
Հաջորդ հոդվածը‘ՊՆ. Այսուհետ հայ կամ ադրբեջանցի ցանկացած զինվորի մահվան համար Իլհամ Ալիեւն է պատասխան կրելու’