‘Որքան համայնքի բյուջեն մեծ, այնքան ընտրություններն ավելի թեժ. Մամուլ’

1043

Արարատի մարզի Այնթապ համայնքում դեկտեմբերի 8-ին սպասվող գյուղապետի ընտրությունները գյուղը բաժանել են 2 ճամբարի։ Երկրորդ անգամ գյուղապետ է ուզում ընտրվել գործող համայնքապետ, ՀՀԿ-ական Կարեն Սարգսյանը, որի մրցակիցը նախկին համայնքապետ, անկուսակցական Լյովա Թարվերդյանն է։ Այս մասին գրում է «Հրապարակը» և հավելում.

«Ասում են, որ վերջինի օրոք գյուղով կարծես ցունամի անցած լիներ. Թարվերդյանն անխնա վաճառել է գյուղի սեփականություն հանդիսացող հողերը, և այնթապցիք սարսափում են նրա վերադարձի հեռանկարից, սակայն նա մեծ շրջապատ ունի և նույնքան մեծ շանսեր, որքան մյուս թեկնածուն։ Սա մարզի ամենամեծ գյուղն է՝ 12 հազար բնակչով, բավական մեծ բյուջեով, և պայքարն էլ նույնքան թեժ է»,–գրում է թերթը։

Նախորդ հոդվածը‘«Գոլոս Ռոսիի. Մինչև 2040թ. Հայաստանը կարող է մնալ առանց հայերի (Մամուլ)’
Հաջորդ հոդվածը‘Կենսաթոշակային նոր համակարգի ներդրման հարցը ԱԺ-ում կքննարկվի՝ ՀՀԿ-ն ուզի, թե չուզի. Մամուլ’