‘Որ ճանապարհներն են փակ’

1310

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ի ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհըԱրագածոտնի մարզի Շենկանի համայնքի ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը: 

Դժվարանցանելի են Գորիս-Սիսիան, Գորիս-Կապան ավտոճանապարհները: 

Կոտայքի մարզի Նոր Գեղի-Արագյուղ, Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան, Գորիս-Կապան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածում ավտոճանապարհը երթևեկելի է միակողմանի: 

ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:

 

Նախորդ հոդվածը‘Ցուկերբերգը մեկ օրում հարստացել է 6 միլիարդ դոլարով’
Հաջորդ հոդվածը‘Վթարային ջրանջատում Դավթաշենում’