‘Որ փողոցներն են փակվելու Պուտինի այցի օրը. Ցանկ’

2744

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին Երևանի Նալբանդյան-Իսահակյան փողոցների խաչմերուկի հարակից տարածքում հուշարձանի բացման հետ կապված` առավոտյան ժամը 7.00-ից մինչև ժամը 10.30-ը ժամանակավորապես դադարեցվելու է երթևեկությունը մի շարք ճանապարհահատվածներում:

Ահա դրանք.

Նալբանդյան-Կորյուն խաչմերուկից մինչև Նալբանդյան-Սայաթ Նովա խաչմերուկն ընկած ճանապարհահատվածը, Իսահակյան-Աբովյան խաչմերուկից մինչև Իսահակյան-Նալբանդյան խաչմերուկ, Մոսկովյան փողոցը` Նալբանդյան-Մոսկովյան խաչմերուկից մինչև Մոսկովյան-Աբովյան խաչմերուկ, Խանջյան փողոցը` Մոսկովյան-Նալբանդյան խաչմերուկից մինչև Խանջյան-Սայաթ Նովա խաչմերուկ:
Պատճառված անհարմարավետության համար ոստիկանությունը հայցում է մեր համաքաղաքացիների ներողամտությունը:

Նախորդ հոդվածը‘Հանդիպումներ, որոնք չարժե բաց թողնել’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի խոհարարը բացահայտում է իր խոհարարական գաղտնիքները’