‘Ու՞ր է անհետացել մանկավաճառության մեջ կասկածվող Վանաձորի մանկատան տնօրենը (տեսանյութ)’

1587

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օգոստոսի 5-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության արագ հակազդման բաժնի օպերները Վանաձորում վնասազերծել են հանցավոր խմբի անդամների, ովքեր կասկածվում են երեխայի առք ու վաճառք կատարելու մեջ:

Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 168 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանությունը բերման է ենթարկել Աննա Է.-ին, 1961 թ. ծնված Գեղեցիկ Վ.-ին, 1985 թ. ծնված Սերինե Ա.-ին, իսկ 1973 թ. ծնված Նարեկ Ս.-ին 1955 թ. ծնված Արշալույս Հ.-ին, որոնք, ըստ գործի նյութերի, համաձայնության գալով օտարերկրյա քաղաքացուհի, 1980 թ. ծնված Ալլա Հ.-ի հետ, պայմանավորվել են 15.000 դոլարով վերջինիս վաճառել անչափահաս, 2009 թ. ծնված Ռիմա Ա.-ին:

Բերման ենթրկվածների թվում է Վանաձորի մանկատան տնօրեն Արշալույս Հարությունյանը: Ըստ Shamshyan.com-ի, ի տարբերություն մյուս կասկածյալների, մանկատան տնօրենը ստորագրությամբ ազատ է արձակվել՝ ոստիկանությունում վաճառվող երեխայի մասին բացատրություն տալուց հետո:

Ոստիկանության լրատվական ծառայությունն այսօր տարածել է գործի մասին պատմող մի տեսանյութ, որտեղ նկարագրվում են հանցագործության մանրամասները՝ ոստիկանության կատարած օպերատիվ նկարահանումներից կադրերի ուղեկցությամբ: Դրանցում ներկայացվում են հանցագործության մեջ կասկածվող անձինք, որոնք տեսախցիկի առաջ բացատրություն են տալիս: Սակայն 5:20 րոպե տեւողությամ տեսանյութի մեջ ոչ մի անգամ չի հիշատակվում Վանաձորի մանկատան տնօրենի անունը, նա տեսախցիկի տեսադաշտում չի հայտնվում:

Ուշագրավ է, որ մի խումբ վանաձորցիներ Shamshyan.com-ին հայտնել են, որ Արշալույս  Հարությունյանի նկատմամբ մի քանի անգամ քրեական գործեր են հարուցվել՝ երեխաների առք ու վաճառքի փաստով, և բոլոր գործերն էլ կարճվել են: 

Նախորդ հոդվածը‘Զինծառայող է վիրավորվել’
Հաջորդ հոդվածը‘Մաշվող Հայաստան’