‘Ու՞ր կորավ «Որոտանի» համար վերցրած 51 մլն եվրոն. «Ժողովուրդ»’

1242

«Դեռ 2010թ ՀՀ ֆինանսների նախարարության և գերմանական Kwf բանկի միջև «Որոտանի ՀԷԿ»-երի համալիրի վերազինման ծրագիր իրականացնելու նպատակով ստորագրվել է վարկային համաձայնագիր։

Գերմանական բանկը 15 տարի մարման ժամկետով 51 մլն եվրո վարկ է տրամադրել, տարեկան՝ միջինը 2.78 % տոկոսադրույքով։

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ վարկային գումարները ոչ միայն չեն ուղղվել Որոտանի ՀԷԿ-ի վերակառուցմանն ու վերազինմանը, այլև հիմա՝ ՀԷԿ-ի վաճառքից հետո, անհայտ է վարկի հետագա ճակատագիրը։

ՀՀ ֆինանսների նախարարությունից այս մասին «Ժողովուրդ»-ի հարցմանը պատասխանել են, որ գործարքից հետո ծրագրի շարունակականության և ձևաչափի հարցը քննարկման փուլում է։ Բացի այդ, ըստ նրանց, վարկից այս ընթացքում ծախսվել է 698 հազար եվրո, որն ուղղվել է խորհրդատվական և նախագծման ծառայությունների իրականացմանը։

«Դե իհարկե, կառավարության համար սովորույթ է դարձել խորհրդատվական ծառայություններ ու դասախոսություններ կազմակերպելով «ատկատ» անելը»,–հավելում է թերթը։

Մանրամասները՝ այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘«Էլեկտրիկներից» շատերը հավելագրումներ են կատարում. «Հրապարակ»’
Հաջորդ հոդվածը‘Գագիկ Խաչատրյանը խորհրդի կարիք ունի. «Ժամանակ»’