ՈւԱԾ-ն հայտարարել է Մեդվեդչուկի կնոջ ակտիվները կալանքի ենթարկելու մասին

251

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը պնդում է, որ դատարանը կալանք է դրել ընդդիմադիր քաղաքական գործիչ Վիկտոր Մեդվեդչուկի կնոջ՝ Օքսանա Մարչենկոյի ակտիվների վրա՝ մոտավորապես 12 մլն դոլարի չափով։

«ՈՒԱԾ նյութերի համաձայն՝ կալանք է դրվել Մեդվեդչուկի կնոջ «քողարկված» ակտիվների վրա՝ ավելի քան 440 մլն գրիվնայի չափով (11,9 մլն դոլար)»,- ասվում է հատուկ ծառայության հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ դատարանը կալանավորել է Կիևի վերահսկողության տակ գտնվող Զապորոժիե քաղաքի Ա․ Կուզմինի անվան «Դնեպրոսպեցստալ» էլեկտրամետաղաշինական գործարանի բաժնետոմսերի 6,8 %-ը։ ՈՒԱԾ-ն պնդում է, որ Մարչենկոն գործարանի բաժնետոմսերի սեփականատերն է երեք օֆշորային ընկերությունների միջոցով։

Փետրվարի վերջին դատարանը կալանք է դրել նաև Մարչենկոյին պատկանող ունեցվածքի վրա։ Ուկրաինայում Մարչենկոյին երկրի սահմանադրական կարգը և սահմանները փոփոխելու գործողությունները ֆինանսավորելու մեղադրանքներ են ներկայացվել։

2022 թ․ ապրիլին Մեդվեդչուկը ձերբակալվել էր պետական դավաճանության և պատերազմ մղելու օրենքները խախտելու մեղադրանքներով։ Դրանից հետո նրա կինը հայտարարել էր, որ ամուսինը ձերբակալվել է քաղաքական դրդապատճառներով։ Նա Ռուսաստանի նախագահին խնդրել էր օգնել փոխանակելու Մեդվեդչուկին։ Մարչենկոն դիմել էր նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաիդին։ 2022 թ․ սեպտեմբերին Մեդվեդչուկը ձերբակալված անձանց փոխանակման շրջանակներում հեռացել է Ուկրաինայից և ապաստանել ՌԴ-ում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԶելենսկուն մատուցած Կիսիդայի նվերը զայրացրել է ճապոնացի ընդդիմադիր պատգամավորին
Հաջորդ հոդվածըՖրանսիա․ Բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվածների թիվն անցել է 450-ից