‘Ուգո Չավեսը հռչակվել է Վենեսուելայի իշխող կուսակցության հավերժ առաջնորդ’

808

Վենեսուելայի նախկին նախագահ Ուգո Չավեսը, որը վախճանվեց 2013 թ.մարտին, հռչակվել է իշխող Միացյալ սոցաիլիստական կուսակցության հավերժ առաջնորդ: Նման որոշում է կայացվել շաբաթ օրը քաղաքական միավորման երրորդ համագումարի պատվիրակների կողմից, տեղեկացնում է Noticias24-ը: Գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն ընտրվել է կուսակցության նախագահ:

«Մենք մեր գլխավոր հրամանատար Ուգո Չավեսին ճանաչում ենք հավերժ առաջնորդ և կուսակցության հիմնադիր նախագահ՝ ի նշան երախտիքի այն անսահման ժառանգության նկատմամբ, որ նա թողել է այս և հաջորդ սերունդներին»,- ասել է համագումարի պատվիրակներից մեկը:

Համաժողովում, որը տևելու է մինչև հուլիսի 31-ը, մասնակցում է 900 մարդ: Պատվիրակները պետք է քննարկեն կուսակցության առաջարկները, որոնք միտված են ամրապնդելու Չավեսի նախաձեռնած սոցիալական բարփոխումների ծրագիրը, փոխանցում է BBC News-ը: Նշվում է, որ այն պահից, երբ Մադուրոն սկսեց ղեկավարել երկիրը, տնտեսական ճգնաժամը Վենեսուելայում խորացել է:

2013 թ. նոյեմբերին Մադուրոն դեկտեմբերի 8-ը հայտարարեց «Հավատարմության օր Գերագույն գլխավոր հրամանատար Ուգո Չավեսին և Հայրենիքին»: Ամսաթվի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ դրանից մեկ տարի առաջ հենց այդ օրն էր Չավեսը վերջին անգամ ուղերձով դիմել ժողովրդին:

Չավեսը մահացել է 2013 թ. մարտի 5-ին: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Դոմոդեդովոյում ինքնաթիռը լռվել- մնացել է հալվող ասֆալտի մեջ’
Հաջորդ հոդվածը‘Լևոն Հայրապետյանը կորցրել է գիտակցությունը’