‘Ուգո Չավեսը սատարում է Օբամային’

888

ԱՄՆ գործող նախագահ և առաջիկա նախագահական ընտրություններում դեմոկրատական կուսակցության թեկնածու Բարաք Օբաման անակնկալ աջակցություն է ստացել Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսից. վերջինս իր հերթական ելույթներից մեկում հայտարարել է, որ եթե  կարողանար քվեարկել ԱՄՆ նախագահական ընտրություններում, ապա իր ձայնը կտար Օբամայի օգտին, հաղորդում է Minuto uno-ն: Ընդ որում՝  նա իր ընտրությունը հիմնավորել է բավական պարզ փաստարկով. նրա կարծիքով՝ Օբաման լավ տղա է: Չավեսը նաև համոզմոնք է հայտնել, որ եթե ԱՄՆ նախագահը ծնված լիներ Կարակասի բանվորական թաղամասերից մեկում, նա  նույն կերպ կվարվեր իր հանդեպ՝ սատարելով Վենեսուելայի առաջնորդի թեկնածությունը: «Օբաման վերջերս չափազանց բանական և արդարացի հայտարարություն արեց. «Վենեսուելան ԱՄՆ-ի շահերի նկատմամբ սպառնալիք չի ներկայացնում»»,-նկատել է Չավեսը՝ ընդգծելով, որ կուզենար «նորմալ» հարաբերություններ ունենալ ԱՄՆ-ի հետ: Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահի՝ հանրապետական կուսակցության թեկնածու Միթ Ռոմնիի առաջարկները, ըստ Չավեսի, արմատական են և ոչ խելամիտ: Ըստ նրա՝ Ռոմնին միաբևեռ աշխարհի տեսության կողմնակից է և մինչև հիմա «սառը պատերազմի» տրամաբանությամբ է առաջնորդվում:

Ի դեպ, հիմա Ուգո Չավեսին ավելի մտահոգում են սեփական երկրում սպասվող ընտրությունները, որոնք կկայանան հոկտեմբերի 7-ին: Նրա հակառակորդն առաջին անգամ կդառնա ընդդիմության միացյալ թեկնածուն՝ Էնրիկե Կապրիլեսը:

Նախորդ հոդվածը‘Բիձինա Իվանիշվիլին հրաժարվել է մասնակցել քվեարկությանը’
Հաջորդ հոդվածը‘Մեկնարկել է Pussy Riot-ի վերաքննիչ բողոքի լսումը’