‘Ուգո Չավեսի երդմնակալությունը անորոշ ժամանակով հետաձգվում է’

772

Վենեսուելայի խորհրդարանը բավարարել է  նախագահ Չավեսի՝ բուժումը շարունակելու նպատակով հավելյալ ժամանակով Կուբայում մնալու  խնդրանքը, փոխանցում է РИА Новости-ն:

«Նախագահ Չավես, կարող եք վերադառնալ այն ժամանակ, երբ բացակայելու պատճառն իսպառ վերացած լինի: Խորհրդարանը ձեզ այնքան ժամանակ է հատկացնում, որքան կպահանջվի հիվանդության դեմ պայքարելու համար»,-ասել է Վենեսուելայի խորհրդարանի նախագահ Դիոսդադո Կաբելյոն:

Չավեսը պատգամավորներին խնդրել էր թույլ տալ իրեն բացակայել Վենեսուելայից նաև հունվարի 10-ին՝ իր երդմնակալության օրը:

Անդրադառնալով ստեղծված իրավիճակին՝ Կաբելյոն հայտարարել էր, որ տվյալ դեպքում ուժի մեջ է մտնում Վենեսուելայի սահմանադրության 213-րդ հոդվածը, համաձայն որի՝ Չավեսի երդմնակալության արարողության համար պետք է նոր օր նշանակել, սակայն այս դեպքում արարողությունն անցկացվելու է ոչ թե խորհրդարանում, այլ Գերագույն դատարանում:

Նախորդ հոդվածը‘Ժամը 12.00-ի դրությամբ Սարավանի լեռնանցքը բացվել է’
Հաջորդ հոդվածը‘Նոր մանրամասներ «Խաչիկյանի գործից». Քրեական գործով որպես մեղադրյալ են ներգրավվել 53 անձինք’