‘Ուգո Չավեսն ավարտել է հետվիրահատական բուժումը’

770

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը, որը քաղցկեղի վիրահատությունից հետո գտնվում էր Հավանայի բժշկական կենտրոններից մեկում, ավարտել է հետվիրահատական բուժման փուլը: Այս մասին տեղեկացրել է Վենեսուելայի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն:

«Բարեբախտաբար, հետվիրահատական շրջանն ավարտվել է, և նախագահն իր բուժման նոր փուլ է թևակոխել՝ աստիճանաբար ապաքինվելով և ուժեր հավաքելով»,- նշել է Մադուրոն:

Հունվարի վերջին փոխնախագահը հայտարարել էր, որ Չավեսը լրացուցիչ բուժում է սկսել, որը թույլ կտա նրան վերջնականապես վերականգնել առողջությունը:

Նախորդ հոդվածը‘Ցուցարարները Կահիրեում հրդեհել են նախագահի նստավայրը’
Հաջորդ հոդվածը‘Հրդեհ և և շմոլ գազի թունավորման դեպք Շենգավիթում’