‘Ուեյն Ռունին պայմանագիր կնքեց «Դերբի Քաունթիի» հետ’

823

Ամերիկյան «Դի Սի Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին դարձավ անգլիական Չեմփիոնշիփում հանդես եկող «Դերբի Քաունթիի» խաղացող-մարզիչ։

Անգլիացի ֆուտբոլիստն ակումբի հետ կնքել է 18 ամսվա պայմանագիր, որն ուժի մեջ կմտնի 2020թ․ հունվարից։ Ուեյն Ռունին պարտավոր է ավարտել պայմանագիրը «Դի Սի Յունայթեդի» հետ, հատնում է անգլիական ակումբի կայքը։

Ռունին «Դերբի Քաունթիում» հանդես կգա 32 համարի խաղաշապիկով։ 

«Դերբի Քաունթիի» գլխավոր մարզիչի պաշտոնում հոլանդացի Ֆիլիպ Կոկուն փոխարինել է անգլիացի Ֆրենկ Լեմպարդին, որը գլխավորել է Լոնդոնի «Չելսին»։

Նախորդ հոդվածը‘Պաշտոնական. «Արսենալի» նախկին ավագը տեղափոխվեց «Բորդո»’
Հաջորդ հոդվածը‘Ընտանեկան բռնության դեպքերի առթիվ ՔԿ վարույթում 2019 թ. առաջին կիսամյակի ընթացքում քննվել է 331 քրեական գործ’