‘ՈւԵՖԱ-ի մամուլի քարտուղար.« Ռոնալդուն Պլատինիի ձեռքը սեղմել էր այդ դրվագից առաջ» (տեսանյութ)’

816

ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայության ղեկավար Պեդրո Պինտոն հայտարարել է, որ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիստիանո Ռոնալդուի և ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի միջև որևէ տարաձայնություն չկա: Եվրոպական մամուլում այս թեմայով սկսեցին գրել, երբ Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ` «Ռեալ»-«Սան Լորենցո» (2:0) հանդիպմանը հաջորդած պարգևատրման արարողության ժամանակ պորտուգալացի ֆուտբոլիստը չբարևեց Պլատինիին:

«Ոչ մի խնդիր չկա: Ռոնալդուն Պլատինիի ձեռքը սեղմել էր այդ դրվագից առաջ: Երբ Ռոնալդուն երկրորդ անգամ մոտացավ Պլատինիին, վերջինս զրուցում էր Կարլո Անչելոտիի հետ, դրա համար Քրիստիանոն չողջունեց:

Կարող եմ վստահեցնել, որ Ռոնալդուի և Պլատինիի միջև որևէ խնդիր չկա: Ես զրուցել եմ Պլատինիի հետ, և նա ասել է, որ տխրել է, քանի որ մարդիկ մտածում են` իր և Կրիշտիանու միջև տարաձայնություն կա»,-Պինտոյի խոսքն է փոխանցում Diario de Noticias-ը:

Նախորդ հոդվածը‘«Նապոլին» 11մետրանոց հարվածներով հաղթեց «Յուվենտուսին» և դարձավ Իտալիայի սուպերգավաթակիր (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Չեմպիոնների լիգայի խմբային փուլ. Պատմում են փաստերը(տեսանյութ)’