ՈւԵՖԱ նախագահ. Դեմ չէի լինի՝ «Բարսելոնան», «Ռեալն» ու «Յուվենտուսը» հեռանային ՉԼ-ից

605

Ալեքսանդր Չեֆերինը քննադատել է «Բարսելոնայի», Մադրիդի «Ռեալի» եւ Թուրինի «Յուվենտուսի» ղեկավարությանը եվրոպական Սուպերլիգայի կազմակերպման համար։

«Ես դեմ չէի լինի, եթե «Բարսելոնան», «Ռեալն» ու «Յուվենտուսը» հեռանային ՉԼ-ից։ Շատ զվարճալի է, որ նրանք ցանկանում են ստեղծել նոր մրցաշար, բայց միաժամանակ ցանկանում են այս մրցաշրջանում հանդես գալ Չեմպիոնների լիգայում։

Երեք ակումբներում էլ ոչ կոմպետենտ ղեկավարություն է։ Այդ մարդիկ փորձում էին սպանել ֆուտբոլը։ Պերեսը լացում է եւ ասում, թե ակումբը կարող է գոյատեւել միայն Սուպերլիգայի օգնությամբ, իսկ հետո փորձում է 180 միլիոն եվրոյով գնել Կիլիան Մբապեին»,- Չեֆերինի խոսքը մեջբերում է գերմանական Der Spiegel-ը։

Սուպերլիգայի նախագծից դուրս չեն եկել Մադրիդի «Ռեալը», «Բարսելոնան» եւ Թուրինի «Յուվենտուսը»։ 12 հիմնադիր ակումբներից («Միլան», «Ինտեր», «Յուվենտուս»,  «Բարսելոնա», «Ռեալ», «Աթլետիկո», «Արսենալ», «Մանչեսթեր Սիթի», «Լիվերպուլ», «Տոտենհեմ», «Չելսի», «Մանչեսթեր Յունայթեդ») 9-ը ազգային ֆեդերացիաների, ակումբների երկրպագուների եւ ՖԻՖԱ-ի ու ՈւԵՖԱ-ի ճնշման տակ հրաժարվեցին նախագծից։

Նախորդ հոդվածըՄատաղիսից հայտնաբերվել է ևս 2 աճյուն
Հաջորդ հոդվածըՀամաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը դուրս չեկավ փլեյ-օֆֆ