ՈւԵՖԱ-ն անփոփոխ թողեց ԵԱ-ի եզրափակիչ մրցաշարի մասնակիցների քանակը

180

ՈւԵՖԱ-ի Գործադիր կոմիտեն անփոփոխ թողեց Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի մասնակից թիմերի քանակը՝ 24: Կազմակերպությունը հրաժարվեց մասնակիցների թիվը հասցնել 32-ի, հաղորդում է ՈւԵՖԱ-ի կայքը։

Եվրո-2024-ից հետո կփոխվի Եվրոպայի առաջնության եւ աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի խմբերի քանակը։

Թիմերը կբաժանվեն 12 խմբերի 4 կամ 5 մասնակիցներով։ Խմբերի հաղթողները կնվաճեն եզրափակիչ մրցաշարի ուղեգրեր։

Երկրորդ տեղերը գրաված թիմերի կեսը կնվաճի ուղեգրեր, իսկ մնացած թիմերը Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի մասնակիցները հետ անցումային խաղերում կվիճարկեն մնացած ուղեգրերը։

Նախորդ հոդվածըԵվրոպայի Սուպերգավաթի հանդիպումը կընդունի Աթենքը
Հաջորդ հոդվածըAusOpen. Ջոկովիչը կրկնեց Աղասիի ռեկորդային հաղթական շարքը